Wednesday, 01 07 2026
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը

Ընտրության վրա ավելի շատ լույս կսփռվի, եթե քվեախցիկներում տեսախցիկ դնենք. Տիգրան Մուկուչյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

– Պարոն Մուկուչյան, սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսվել է: Որոշ քաղաքական ուժեր հայտարարում են, որ իրենք կպաշտպանեն իշխանությունների այդ նախաձեռնությունը, եթե անցում կատարվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, կամ ընտրություններից հետո հրապարակվեն ընտրողների ցուցակները: Դրանք օրենսդրական կարգավորման խնդիրներ են: Հավանական համարո՞ւմ եք նման քննարկումները:

– Նախ պետք է ասեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապաքաղաքական մարմին է: Հետևաբար համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական ընտրակարգի մասին հարցադրումն այն խնդիրը չէ, որի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որևէ դիրքորոշում ներկայացնի: Ինչ վերաբերում է ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանը, ապա դա իր մեջ քվեարկության գաղտնիության տարրեր է պարունակում, և ընտրողների ստորագրությամբ ցուցակները հրապարակման ենթակա չպետք է լինեն:

– Բայց այդ ցուցակների հրապարակումը լույս կսփռի ընտրական գործընթացների վրա՝ ցույց կտա, թե ով չմասնակցեց ընտրություններին, բայց նրա փոխարեն ընտրություն կատարվեց:

– Այդ դեպքում մենք կարող ենք հասնել ծայրահեղության: Ավելի մեծ լույս կսփռվի, եթե քվեախցիկներում տեսախցիկ դնենք, թե ով ինչպես է քվեարկում: Դուք իմ կարծիքն եք հարցնում՝ ես նշում եմ, որ ընտրողների ստորագրած ցուցակը բացահայտում է ընտրողի՝ քվեարկությանը մասնակցել-չմասնակցելու հանգամանքը, ինչը հանդիսանում է քվեարկության գաղտնիության տարր:

– Ի՞նչ վտանգ է իր մեջ պարունակում ընտրությանը ընտրողի մասնակցության բացահայտումը:

– Մարդն ինքն է որոշում՝ մասնակցե՞լ քվեարկությանը, թե՞ ոչ: Մեզ մոտ քվեարկությանը մասնակցելը պարտադիր չէ, հետևաբար անձն ինքն է որոշում: Իսկ դա միակ պաշտոնական փաստաթուղթն է, որը վերջինիս կողմից ստորագրվում է, և որը բացահայտում է վերջինիս մասնակցությունը: Իսկ այն տեսակետը, որ այդ ցուցակները հրապարակման ենթակա չեն՝ միայն իմ տեսակետը չէ. դա եվրոպական շատ երկրներում ընդունված մոտեցում է:

– Եվրոպայում ընտրական գործընթացների նկատմամբ չկա այնպիսի անվստահություն, ինչպիսին կա Հայաստանում:

– Եթե ինչ-ինչ ընտրական գործընթացների  նկատմամբ որոշակի խումբ անձանց մոտ անվստահություն կա՝ չեմ կարծում, թե դա պետք է արվի ի հաշիվ այլ անձանց իրավունքների ոտնահարման: Ես դրան դեմ եմ:

– Ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում ընտրությանը ընտրողի մասնակցության բացահայտումը:

– Ընտրողն ինքն է որոշում՝ մասնակցե՞լ քվեարկությանը, թե՞ ոչ: Եվ եթե անձը որոշել է  չմասնակցել քվեարկությանը, դա իր՝ անձի խնդիրն է: Հետևաբար այդ ցուցակների հրապարակմամբ՝ տեղեկատվությանը տիրապետելուց հետո բազմաթիվ հարցադրումներ կարող են առաջանալ, թե ինչու չես մասնակցել քվեարկությանը:

– Վստա՞հ եք, որ ընտրողները դեմ են, որպեսզի բացահայտվի իրենց մասնակցությունը:

– Ես վստահ եմ, որ կա ընտրողների խումբ, որ դեմ է բացահայտմանը: Ես ինքս դեմ եմ, որ բացահայտվի իմ՝ քվեարկության մասնակցելը: Այս պահին ես՝ որպես շարքային ընտրող, պատասխանեցի ձեր հարցին:

– Առաջիկայում Հայաստանում սպասվում են համապետական ընտրություններ: Ընտրական օրենսգրքում ինչ-որ փոփոխությունների քննարկումներ կա՞ն:

– Բնական է, ժամանակին եղել են առաջարկություններ: Եղել են առաջարկություններ նաև դիտորդական առաքելությունների կողմից: Այժմ ընթանում են սահմանադրական բարեփոխումների աշխատանքները, և բնական է, որ երբ որոշակիանան արդյունքները, կարող են լինել նաև խնդիրներ, որոնք իրենցով կպայմանավորեն նաև Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Այդ մասին կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ ամբողջական կլինի սահմանադրական փոփոխությունների փաթեթը, երբ այն կընդունվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի դատողություններ անել, թե կլինե՞ն արդյոք Ընտրական օրենսգրքում դրանով պայմանավորված փոփոխություններ, թե՞ ոչ:

– Մայիսի 17-ին տեղական հանրաքվեի ժամանակ Սյունիքում 90 տոկոսից ավելի ցուցանիշ գրանցվեց: Արդյոք այս դեպքում հնարավո՞ր է ասել, որ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան հանրաքվե է անցկացվել:

Ցանկացած փաստական հանգամանք պետք է ամբողջությամբ ներկայացնել, հիմա ներկայացվում է բացառապես տոկոսը, բայց եկեք նայենք նաև երկրորդ հանգամանքը՝ քանի ընտրող կար և քանիսը մասնակցեց: Եթե համայնքում կա 18 ընտրող, և այդ 18-ից 16-ը մասնակցում է քվեարկությանը, ակնհայտ է, որ տոկոսը կլինի շատ մեծ: Ես կարծում եմ, որ նման տոկոսները պայմանավորված են տվյալ համայնքների փոքր լինելու և փոքրաթիվ ընտրողներ ունենալու հանգամանքով: Ինչ վերաբերում է ընդհանուր տեղական հանրաքվեին, ապա այդ օրը թե՛ Տավուշի, թե՛ Լոռու մարզերում, թե Սյունիքում՝ բոլոր տեղամասային կենտրոններում եղել են թե՛ վստահված անձինք, թե՛ դիտորդներ: Ի դեպ, այն դիտարկումները, թե հատկապես Սյունիքի մարզում դիտորդներին և տեղամասերում գտնվող ԶԼՄ ներկայացուցիչներին ինչ-որ ժամի դուրս են հրավիրել, բացարձակապես որևէ աղերս չունեն իրականության հետ: Եթե վերջիններս իրենք դուրս են գալիս տեղամասային կենտրոններից, դա չես կարող որակել, թե ինչ-որ մեկը խոչընդոտ է ստեղծել նրանց՝ տեղամասային կենտրոնում գտնվելուն:

– Կարծիք կա, որ իշխանությունները համայնքապետերի միջոցով՝ գրեթե ստիպելով են այդ մասնակցությունն ապահովել:

– Ես նշեցի, որ բոլոր համայնքներում եղել են դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, և եթե քվեարկության ամբողջ օրվա ընթացքում գրեթե մեկ հրապարակում չի հայտնվում, որտեղ որևէ իրավախախտման մասին խոսվի, ապա անել դատողություններ, թե եղել են խախտումներ, իրականության հետ որևէ աղերս չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում