Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչից առաջ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին վերլուծել է Թուրինի «Յուվենտուս»-ի խաղը: Արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ «կապտանռնագույններ»-ին դիմակայելու է շատ հզոր թիմ:
«Մենք գիտենք, որ դժվար է լինելու: Սակայն Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու հնարավորություն ունենք: Մեծ հույսեր ենք կապում դրա հետ: Խաղալու ենք հզոր թիմի դեմ:
«Յուվենտուս»-ը տարբերվում է իր ֆիզիկական պատրաստվածությամբ և թիմի կազմում ունի այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Տևեսն է: Եզրափակչում ամեն ինչ հնարավոր է: Սակայն մենք նախապատրաստվում ենք այդ խաղին»,- Sport Mediaset-ը մեջբերում է Մեսսիի խոսքերը:








































