«Երեք անգամ ձեռք եմ բարձրացրել, բայց երեք անգամն էլ հարցը տալիս է ուրիշներին, բնականաբար ես անելիք չունեմ: Բյուջեի կատարողականն ամբողջովին ուսումնասիրել եմ, գիտեմ թերի կողմերը, բայց էլ հարց չունեմ Արտեմ Ասատրյանին, ում հարգում եմ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց և իր վրդովմունքն հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:









































