Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբան խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մեր մրցակիցն ամենաուժեղ պաշտպանական գիծն ունի: Չենք մոռանում նաև այն փաստը, որ «ծեր սենյորա»-ի կազմում խաղում են նաև Լյորենտեն, Մորատան և Տևեսը, ովքեր նույնպես կարող են տխրեցնել մեզ:
Նրանք անչափ վտանգավոր են և շատ լավ են հասկանում միմյանց: Դժվար հանդիպում է լինելու»,- հայտարարել է «կապտանռնագույններ»-ի եզրային պաշտպանը:









































