Ֆրանսիայում ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցությունը երկրի իշխանություններին կոչ է անում Ֆրանսիայի`ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել`Մեծ Բրիտանիայի օրինակով: Այս մասին գրում է Figaro-ն:
««Ազգային ճակատը» կառավարությունից նմանատիպ հանրաքվե է պահանջում, որը կլինի ֆրանսիացիների ժողովրդավարության վերականգնումը`հակված մնալով գրաֆիկին, որն արդեն շրջանցել են Լա Մանշի այն կողմում գտնվող մեր հարևանները»,-ասվում է կուսակցության փոխնախագահ Ֆլորիան Ֆիլիպոյի կոմյունիկեում:
Նրա խոսքերով`Մեծ Բրիտանիան ցուցադրում է «ուշադրության արժանի հանգստություն`պատմական հանրաքվեին նախապատրաստվելու ընթացքում»:
«Եթե կառավարությունը հրաժարվի Ֆրանսիայում հանրաքվե կազմակերպելուց, մենք կփորձենք այնպես անել, որ այդ հարցը կենտրոնական դառնա հաջորդ նախագահական քարոզարշավի համար»,- ընդգծել է Ֆիլիպոն:









































