Կալիֆոռնիացի լուսանկարիչ Գլեբ Տարոն ներկայացրել է իր ֆոտոնախագիծը, որում ցույց է տվել ինդոնեզացի ծծումբ արտահանող հանքափորների ծանր ու վտանգավոր աշխատանքը: Daily Mail-ի հաղորդմամբ՝ մարդիկ օրական 5 դոլար վճարի դիմաց աշխատում են 12-ական ժամ՝ շնչելով թունավոր գոլորշի:
Ինդոնեզիայի Արևելյան Ճավա պրովինցիայում է գտնվում Կավա Իջեն հրաբուխը՝ ծծմբի հանքահորով: Տեղի հանքափորներն արդյունահանում են այդ հանքանյութը իրենց օրվա հացը վաստակելու համար:
Հանքափորները հանքանյութը տանում են հարևան շաքարի գործարան, որտեղ այն օգտագործում են շաքարի գունազրկման համար: Դրանից արտադրում են նաև լվացող միջոցներ և պարարտանյութեր:















































