ԵՄ-ն որոշում է ընդունել Սիրիայի ղեկավարության և նրան մերձավոր անձանց դեմ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու մասին: Այս մասին հաղորդվում է ԵՄ խորհրդի կոմյունիկեում:
«Կապված նրա հետ, որ իրավիճակը Սիրիայում վատանում է, Խորհուրդը սիրիական ռեժիմին աջակցող անձանց դեմ սահմանափակող միջոցառումների գործողության ժամկետը երկարաձգել է մեկ տարով»,- ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ պատժամիջոցները տարածվում են 200 մարդու ու ևս 70 իրավաբանական անձանց վրա:












































