Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները պատրաստվում են ամուսնալուծվել։ 10 տարվա համատեղ կյանքի ընթացքում նրանք 3 երեխաներ են ունեցել։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը։
Բեն Աֆլեքը ցանկություն է հայտնել բոլոր փաստաթղթային հարցերը լուծել մինչ ամուսնության հոբելյանը՝ հունիսի 29-ը։
Այդ տեղեկության հաստատման դեպքում, որը հայտնվել է արևմտյան ԶԼՄ-ներում, ամուսնալուծության արժեքը կկազմի 150 մլն դոլար։ Հենց այդ հարցը կդառնա դատարանում վեճի թեմա։
Զույգի ամուսնական կյանքում առկա ճգնաժամի մասին շշուկներ էին հայտնվել վաղուց։ Նրանք տևական ժամանակ հանրությանը միասին չեն երևացել։









































