Lamborghini ընկերությունը պաշտոնապես հայտարարել է իր առաջին կրոսովերի թողարկման մասին։ Urus անվանումը կրող նոր կրոսովերի արտադրությունը կսկսվի 2018թ.։ Այն լինելու է ընկերության պատմության մեջ ամենահզոր սպորտային ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է СarsСoops-ը։
Ինչպես նշում է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Վինկելմանը, այս նախագիծը ցույց է տալիս ընկերության կայուն աճը և ազդարարում է նոր ժամանակաշրջանի մեկնարկը։
Այս նոր մոդելը նախևառաջ նախատեսված է չինական, գերմանական, ռուսական, ամերիկյան և բրիտանական շուկաների համար։ Նախատեսվում է տարեկան վաճառել մինչև 3 հազար օրինակ։
Նշենք, որ նոր կրոսովերի նախատիպի շնորհանդեսը տեղի է ունեցել 2013թ. Մոսկվայում։


















































