«Սիրիահայության վիճակը ծանր է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով՝ սիրիահայերի մեծ մասը դուրս են գալիս այդ երկրից կամ տեղափոխվում են անվտանգ վայրեր: Վերջին 20 օրերի ընթացքում մոտ 300 հոգի էլ եկել է Հայաստան:
Հ.Հակոբյանը նաև հավատիացնում է, որ Սփյուռքում մեծ շարժում է սկսվել իր կոչից հետո: Հիշեցնենք, որ նա, հակադարձելով Սերժ Թանկյանի հայտարարությանը, ասել էր, թե քննադատելու փոխարեն՝ սփյուռքահայերը թող հազարական դոլար ավանդ պահ տան Հայաստանի բանկերում, ինչը շահավետ կլինի թե՛ մեր երկրի, թե՛ ավանդատուների համար:
«Կան նամակներ, արտասահմանյան թերթերում հրապարակումներ, որ խմբեր են ստեղծել, կոչ են անում, և իրենք էլ կարծում են, որ նման բան պետք է անեն»,- ասաց Սփյուռքի նախարարը:









































