Թուրինի «Յուվենտուս»-ը մոտ է կարևորագույն երկու տրանսֆերների իրականացմանը:
Պաուլո Դիբալան, ում իրավունքները դեռ պատկանում են «Պալերմո»-ին, Թուրին է ժամանել և պատրաստվում է բուժզննում անցնել: Եթե այն հաջողությամբ անցնի, ապա գործարքը կձևակերպվի պաշտոնապես:
Տեղեկությունների համաձայն` թուրինյան ակումբում բուժզննում է անցնելու նաև Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան, ում պայմանագրի ժամկետն «արքայական ակումբ»-ի հետ լրացել է մրցաշրջանի ավարտից հետո: Հավանական է, որ մինչև շաբաթվա ավարտը «Յուվենտուս»-ը կներկայացնի Դիբալային և Խեդիրային:







































