Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը կարծում է, որ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն մադրիդյան ակումբում վերջին աշխատանքային տարում անարդար է գտնվել իր նկատմամբ:
«Մոուրինյոյի հետ մի քանի առանձնազրույց եմ ունեցել մինչև վնասվածք ստանալը: 2-3 անգամ հայտնվեցի պահեստայինների նստարանին: Նա ասում էր, որ պետք է ավելի շատ կենտրոնանամ խաղերի վրա:
Նա նաև ասում էր, որ ավելորդ քաշ ունեմ ու վատ մարզավիճակում եմ: Լռում էի և իրավիճակը կրկեսի չէի վերածում: Եթե նորից նման իրավիճակ ստեղծվի, նույն կերպ կվարվեմ»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է Cadena Ser-ը:







































