Թուրքիան մտադիր է զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը՝ հայտարարել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ Այս մասին փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ծրագրում է կործանիչների հայրենական արտադրություն սկսել, և անկասկած՝ Անկարան կարող է իրականացնել այդ նախագիծը։
Դավութօղլուն նաև նշել է, որ հայրենական արտադրության կործանիչը շահագործման կհանձնվի արդեն 2023 թվականին։
Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան պետք է լիովին անկախ դառնա պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Վերջին տարիներին թուրքական պաշտպանական արդյունաբերությունը կենտրոնացած է սեփական արտադրանքի մշակման ու արտադրության վրա։
Թուրքիային հաջողվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում ինքնաբավության մակարդակի հասնել 54 տոկոսով։








































