Եվրահանձնաժողովը առաջարկել է Սիրիայի և Էրիթրեայի 40 հազար ներգաղթյալներին, որոնք արդեն գտնվում են Հունաստանում ու Իտալիայում, 2 տարվա ընթացքում բաշխել ԵՄ երկրներում, հայտնում է TASS-ը:
Այս մասին Բրյուսելում մամլո հաղորդագրությունում հայտնել է միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
«Ընդհանուր առմամբ 40 հազար մարդ Իտալիայից ու Հունաստանից պետք է տեղաբաշխվեն ԵՄ այլ անդամ-երկրներ բաշխման սկզբունքով 2 տարում»,- ասել է նա:
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է տեղեր նախապատրաստել մինչև 130 հազար սիրիացի ներգաղթյալների ընդունելու համար:











































