Բելգիայի օդային տարածքը չորեքշաբթի օրը փակ է էլեկտրացանցերի վնասվելու պատճառով: Soir պարբերականի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Eurocontrol եվրոպական դիսպետչերական ծառայության թվիթերյան էջում:
«Թռիչքային տեղեկատվության բրյուսելյան շրջանի փակման ժամկետը հիմա երկարաձգվել է մինչև 14:00-ը՝ Գրինվիչի ժամանակով»,- հայտնում է Eurocontrol-ը: Վերջինիս տեղեկացմամբ՝ խնդրի պատճառը էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներն են:
Հաղորդվում է, որ Բելգիայի օդային տարածքը փակ է մինչև նոր ցուցումներ: Բելգիական Belgocontrol դիսպետչերական ծառայությունն ուսումնասիրում է տեղի ունեցածի պատճառները:







































