ԱՄՆ Իլինոյս նահանգի 18-ամյա բնակիչ Լեյմոնթ Քեթին, ով Cook Country բանտում է հայտնվել պիցերիա կողոպտելու փորձի պատճառով, 24 անգամ հիվանդանոցում է հայտնվել` փորձելով նստել իր խցում: Այս մասին հաղորդում է Chigago Tribune-ը:
Ձերբակալությունից հետո երիտասարդը սկսել է իրեն տարօրինակ պահել` սկսելով ուտել այն ամենն, ինչ տեսել է բանտախցում` կաշվե գոտիներ, բետոնի բեկորներ և այլն:
Դրա արդյունքում, ամերիկացին 16 ամսում 24 անգամ բժշկի մոտ է եղել: Ամեն անգամ նրան ստամոքսի լվացում են անում, սակայն Քեթին չի հանգստանում: Վերջին անգամ նա գրեթե կերել էր իր բանտախցում տեղադրված մահճակալը:



































