Հուլիսի սկզբին Հարավ-Չինական ծովում ԱՄՆ-ի և Ավստրալիայի համատեղ զորավարժությունները տեղի կունենա «Թալիսման նիզակ» անվամբ, որոնց առաջին անգամ կմասնակցեն Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի զինվորներ ու սպաներ: Չնայած որ Ճապոնիայի ներկայացուցիչներն ընդամենը 40 հոգի կլինեն, մասնակցությունը խոսում է այն մասին, որ Վաշինգտոնում այդ երկիրը Չինաստանին «զսպելու» հարցում կարևոր լծակ են համարում: Զորավարժություններին կմասնակցեն նաև Նոր Զելանդիայի զինծառայողները, գրում է Vesti.ru-ն:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում ասել են, որ զորավարժությունները սպառնալիք չեն համարում և վտանգավոր չեն Հարավ-Չինական ծովում երկրի գործունեության համար:
«Մենք հավատում ենք, որ մասնակից երկրները պետք է ակտիվ և կառուցողական դեր խաղան` փոխադարձ վստահությունն և տարածաշրջանի երկրների միջև փոխհամագործակցությունն ամրապնդելու նպատակով»,- հայտարարել են Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում:








































