Friday, 03 05 2024
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ստեփանակերտցի աշակերտներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է բարձր առաջադիմությամբ սովորող ստեփանակերտցի 10 աշակերտների ու նրանց ուսուցիչներին։ Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում հետզհետե սերտացող ու խորացող փոխգործակցության որակից, նաև համոզմունք հայտնել, որ հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև առկա բազմոլորտ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:

«Երևանի բոլոր վարչական շրջաններն այսօր սերտ համագործակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր շրջանների հետ, և ձեր այս այցով, ըստ էության, սկիզբ է դրվում նաև դպրոցների միջև համագործակցությանը, որը, համոզված եմ, լինելու է շարունակական։ Սա առանձնակի ողջունելի է նաև այն տեսանկյունից, որ մեր ապագա սերունդներն արդեն այսօրվանից են իրար հետ հաստատում ընկերական կապեր, ինչն իր հերթին հաստատապես երաշխավորելու է երկու քաղաքների սերտ համագործակցությունը նաև ապագայում: Միշտ հիշեք, որ Երևանում դուք սպասված եք, ընդ որում` ոչ թե որպես ուղղակի հյուրեր, այլ որպես հարազատներ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Հաշվի առնելով, որ մինչ Երևանի քաղաքապետին հյուրընկալվելը՝ ստեփանակերտցի աշակերտներն արդեն այցելել էին իրենց կրթօջախներին անվանակից երևանյան դպրոցներ, նրանք քաղաքապետին պատմել են այցի առաջին տպավորությունների մասին և շնորհակալություն հայտնել հրավերի ու ջերմ հյուրընկալության համար։ Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ քաղաքապետին ներկայացրել է ստեփանակերտցի աշակերտների համար պատրաստած հագեցած ծրագիրը՝ նշելով, որ բացի դպրոցներ այցելությունից, նախատեսվել է նաև այցելություններ թանգարաններ, մշակութային այլ հաստատություններ, եկեղեցի, նաև զբոսանք Երևանում։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ արդեն հաջորդ այցին աշակերտները հնարավորություն կունենան լինել նաև Երևանի կենդանաբանական այգում, որը մեծ վերանորոգումից հետո դառնում է տարածաշրջանում նախադեպը չունեցող կենդանաբանական այգի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում