ԻՊ հսկողության տակ գտնվող ռազմական բազայի վրա Սիրիական բանակի օդային հարվածների հետևանքով սպանվել են 140 գրոհային, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով SANA պետական լրատվական գործակալությանը:
Այդ մասին հայտնել են զինվորականները: Հատուկ օպերացիան անցկացվել է Ռաքքա շրջանում: Հաղորդագրությունում ասվում է, որ ԻՊ-ն Տաբկա բազան գրավել է օգոստոսին:
«Իսլամական Պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունը արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում:









































