Գերմանացի երկվորյակ եղբայրները, որոնք Իրաքում կռվել են ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) կողմից, պայթեցրել են իրենց: Այս մասին գրում է գրոհայինների Dabiq ամսագիրը:
Խոսքը ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից ապրիլին իրաքյան բազայի գրավման մասին է: Պարբերականի հաղորդմամբ՝ եղբայրներից մեկը՝ Աբու Մուշաբ ալ-Ալմանին պայթուցիկով լի բեռնատարով գնացել է օբյեկտի վրա և գործարկել է պայթուցիկը՝ քանդելով հրամանատարական կենտրոնը:
Դրանից հետո գրոհայինները մահապարտների ևս երկու հարձակում են գործել և հրաձգություն սկսել բազաի վրա հիմնական ուժերով: Հարձակման ժամանակ ջիհադիստները մի քանի տասնյակ զինվորի են սպանել, երկու զրահամեքենա ու զենք գրավել:











































