Մեծ Բրիտանիայում ծրագրում են բացել դինոզավրերի պատմությանը նվիրված թանգարան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Jurassica թանգարանը կկառուցվի Դորսեթում՝ մասամբ գետնի տակ, Փորթլենդ կղզու լքված քարհանքում։
Վիթխարի թվով բրածոներից բացի՝ ցուցադրության կդրվեն ամբողջական չափի ռոբոտ-դինոզավրեր։ Թանգարանը ծրագրվում է բացել 2021 թվականին։ Այն այցելուներին ցույց կտա, թե ինչ տեսք է ունեցել այդ վայրը 150 մլն տարի առաջ։ Նախնական հաշվարկներով՝ թանգարանը տարեկան կունենա 600 հազար այցելու։














































