Ֆրանսիան օտարերկրացի ձեռնարկատերերին կառաջարկի 5 մլն եվրոյի չափով փուլային սուբսիդիա՝ բիզնես բացելու համար։ Ծրագրի նպատակն է համոզել ձեռնարկատերերին ընտրություն կատարել հօգուտ Փարիզի։ Այս մասին հայտնում է The Local-ը։
French Tech Ticket ծրագիրն առաջարկում է ֆինանսական և վարչական օգնություն օտարերկրացի ձեռնարկատերերին՝ խթանելու նրանց սկսել աշխատել Ֆրանսիայում։
Այդ կերպ իշխանությունները հետապնդում են աշխատատեղերի ստեղծման, ներդրողների համար երկրի գրավչության բարձրացման նպատակ։
Պայմանն այն է, որ ընկերությունը պետք է լինի ստեղծողի գործունեության միակ տեսակը։ Հավակնորդները նաև պետք է տիրապետեն անգլերենին։
Հայտերը կընդունվեն հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ www.frenchtechticket.com կայքում։









































