ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի նախկին թեկնածու Գերման Քեյնն իր կողմնակիցներին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում «գաղտնազերծել է» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու եկեղեցու ղեկավարության դավադրությունը:
Քեյնը վստահ է, որ Օբաման ամերիկացիներից թաքցնում է աստվածաշնչյան մարգարեությունը Ռուսաստանի մասին, որը կհանգեցնի Ամերիկայի բնակիչների 80%-ի ոչնչացմանը:
Ըստ քաղաքական գործչի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2017-ին կհարձակվի ԱՄՆ-ի վրա՝ զինված էլեկտրամագնիսական ռումբով: Այս մասին է պատմում MSNBC-ի սյուժեն:








































