Գիտնականները հաստատում են, որ ճաղատացումն ուղղակի ազդանշան է սրտի հետ կապված խնդիրների մասին։ Նման եզրակացության են եկել ամերիկացի բժիշկները՝ հետազոտելով 40-84 տարեկան՝ ուժեղ սեռի 22 հազար ներկայացուցչի։ Այս մասին հայտնում է Segodnya-ն։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն տղամարդկանց դեպքում, ովքեր գագաթոսկրի շրջանում կորցնում են մազածածկույթը, սրտային խնդիրներին բախվելու ռիսկը 36 տոկոսով բարձր է։
Բժիշկները կարծում են, որ հենց գագաթի ճաղատացումն է վկայում օրգանիզմում տեստոստերոնի բարձր պարունակության մասին, որը հանգեցնում է խոլեստերինի ավելորդ քանակի ձևավորման և ուժեղացնում է հիպերտոնիայի ռիսկը։








































