Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցները բեմադրություն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Այլ կերպ չէր էլ կարող լինել Սյունիքի մարզում: Այնտեղ, իրոք, ինքը վերահսկում է ամբողջ իրավիճակը, հետևաբար իր վրա որեւէ մեկը չէր համարձակվի գար այդպես կրակեր, և եթե իրոք մտադրություն լիներ նրա վրա կրակելու և սպանելու, ապա անպայման կսպանեին, ոչ թե կվրիպեին»,-նշեց Փոստանջյանը:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ այս բեմադրությունը կազմակերպվել է նրա համար, որպեսզի Սուրիկ Խաչատրյանին զոհ ներկայացնեն:




































