Բուլղարիան, Հունաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ստեղծել սահմանային ծառայության և մաքսային վերահսկողության համատեղ կենտրոն՝ անօրինական ներգաղթի, կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին գրում է BBC-ն:
Սոֆիայում պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ Բուլղարիայի ՆԳ նախարար Ռումյանա Բիչվարովան հայտարարել է, որ փաստաթուղթը երաշխավորում է առավել սերտ համագործակցություն երեք պետությունների միջև՝ ընդդեմ ընդհանուր մարտահրավերների:
Կենտրոնը կտեղակայվի Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին՝ Կապիտան-Անդրեևոյում:











































