Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին տեղական RTV 38 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ Եվրամիության շատ երկրներում աճում են հակաինտեգրացիոն տրամադրությունները, և հայտարարեց ԵՄ տնտեսական քաղաքականությունը փոխելու անհրաժեշտության մասին, հայտնում է rosbalt.ru-ն:
Նրա խոսքերով` կա՛մ Եվրոպան կկարողանա փոխել սեփական տնտեսական քաղաքականությունը, կա՛մ Բյրուսելի և Ստրասբուրգի դեմ շարժումը կուժեղանա: Ապա նա ավելացրեց, որ Հռոմը համոզված է նրանում, որ գոյություն ունի երրորդ ճանապարհ` «կոշտ տնտեսության պահպանողական բյուրոկրատական ֆորմալիզմի», որին հետևում է Եվրամիության երկրների մի մասը:
Եվրոպան պետք է փոխվի, եզրակացրեց նա, և ավելացրեց, որ մոտակա ամիսների ընթացքում Իտալիան վստահ ձայնով կխոսի Եվրոպայում փոփոխությունների մասին:









































