«Սպորտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլսը հրավեր է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ մասնակցելու «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան – Պորտուգալիա խաղին: Այս մասին տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Խաղը կայանալու է հունիսի 13-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ 4 խաղից հետո մեր ընտրանու ակտիվում կա ընդամենը 1 միավոր: Թիմը եզրափակում է I խմբի աղյուսակը: Պորտուգալիայի հավաքականն 9 միավորով առաջատարի դիրքում է:


































