«Պալերմո»-ի հարձակվող Պաուլո Դիբալան իր կարծիքն է հայտնել Թուրինի «Յուվենտուս» առաջիկա տեղափոխության մասին:
««Յուվենտուս»-ը մյուս ակումբներից ավելի շատ էր հետաքրքրված իմ ծառայություններով: Ես ընտրեցի այդ ակումբը, քանի որ թուրինցիները ջանք չէին խնայում` տրանսֆերային գործարքն իրականացնելու համար: «Պալերմո»-ում առաջընթաց եմ գրանցել: Մտադիր եմ շարունակել բարելավել խաղային որակներս նաև «Յուվենտուս»-ում:
Ցանկանում եմ ապացուցել, որ թուրինյան ակումբը զուր չէ այդքան գումար վճարել: Լավ կլիներ, եթե Տևեսը մնար ակումբում: Ինձ համար մեծ պատիվ կլիներ նրա հետ խաղալ նույն թիմում»,- Football Italia-ն մեջբերում է Դիբալայի խոսքերը:









































