Իրանը պատրաստ է վերսկսել հարևան պետությունների հետ նավթային սվոփ-գործողությունները, եթե դա երկրին ձեռնտու լինի: Fars News գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության միջազգային հարցերով դեպարտամենտի ղեկավար Մոհսեն Գամսարին:
Նրա խոսքով՝ Իրանի վրայից Արևմուտքի պատժամիջոցները հանելուց հետո երկիրը կվերսկսի հարևան պետությունների հետ նավթային սվոփ-գործողությունները՝ հաշվի առնելով համապատասխան ենթակառուցվածքի առկայությունը:
Ավելի վաղ իրանական մեջլիսի պատգամավոր Քամալեդին Փիրմոազենը հայտարարել էր, որ Թեհրանը և «վեցյակը» Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում պայմանավորվել են Իրանի դեմ գործող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների միաժամանակյա չեղարկման մասին:









































