Լեհաստանի «Օրենք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան, ով նախագահական ընտրություններում առաջատարն է, խոստացել է լինել «բաց նախագահ»։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Դուդան ընդգծել է, որ իր նախագահությունը կլինի «բաց՝ երկխոսության համար, որովհետև պետք է հարգել յուրաքանչյուր մարդու»։ exit poll-ի տվյալների հրապարակումից հետո գործող նախագահը ճանաչել է պարտությունն ու շնորավորել Դուդային։
«Լեհաստաի նախագահը պետք է ծառայի ժողովրդին, լինի ականջալուր և բաց»,- նշել է Դուդան։ Նա համաքաղաքացիներին վստահեցրել է, որ նախագահական պալատի դռները միշտ բաց կլինեն։
«Ես խորապես վստահ եմ, որ մենք մեր երկրում կարող ենք վերականգնել միասնականությունը։ Մենք կարող ենք լինել միասին և կառուցել մեր երկրը»,- ասել է Դուդան։









































