Sunday, 07 06 2026
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար

ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփում է 2010 թ.

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի 2010 թ. գիտական գործունեության արդյունքները այսօր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում կամփոփի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը:

Նշենք, որ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն իր կազմում ընդգրկում է պատմության, տնտեսագիտության, փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, լեզվի, գրականության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը:

Ինչպես տեղեկացնում է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, բաժանմունքի հիմնարկների գիտաշխատողները հրատարակել են 132 գիրք: Մասնավորապես, հրատարակվել են Վլ. Բարխուդարյանի «Մոսկվայի և Պետերբուրգի հայկական գաղութների պատմություն (XVIII դարի կես – XX դարի սկիզբ)», Ա. Հակոբյանի «Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում», Ն. Հովհաննիսյանի «Արմենոցիդը ճանաչված ցեղասպանություն է», Ռ. Սաֆրաստյանի «Ottoman Empire: The Genesis of the Program of Genocide», Վ .Հարությունյանի և Վ. Խաչատրյանի «Ճգնաժամ. Մակրոտնտեսական իրավիճակն աշխարհում և Հայաստանում», Լ. Հովհաննիսյանի «Գրաբարի բառարան. Նոր հայկազյան բառարանում չվկայված բառեր», Վ. Համբարձումյանի «Լատինաբան հայերենի պատմություն (14-18-րդ դդ.)», Հ. Հովհաննիսյանի «Հնագույն դրաման Հայաստանում. ծագման հարցի շուրջ» և այլ մենագրություններ, Ա. Աղասյանի «Երվանդ Քոչար» և «Վարդգես Սուրենյանց /1860-1921/” ալբոմները, Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրությունը (1869-1908): Հ. Գևորգյանի «Философия. Наука. Культура» աշխատությունը, որը նվիրված է տրամաբանության, մեթոդաբանության, փիլիսոփայական գիտության հիմնախնդիրներին:

Հայկական լեռնաշխարհի մ.թ.ա. IX-IV հազարամյակների (Հնագույն Հայաստան) պատմության և մշակույթի վերակազմության, պարբերացման և առանձին փուլերի ժամանակագրական սահմանների հստակեցման առումներով բացառիկ արդյունքներ են ստացվել Արենի 1 քարայրի պեղումների շնորհիվ: Արտերկրի տարբեր լաբորատորիաներում կատարված Արենիի նյութերի անալիզների շնորհիվ հստակեցվել են էնեոլիթի վերջին փուլի ժամանակագրական սահմանները` մ.թ.ա. 4300-3400 թթ.: Արենին ներկայումս համարվում է Հարավարևմտյան Ասիայի` քաղաքակրթության նախաշեմին գտնվող հասարակությունների ուսումնասիրության բացառիկ օբյեկտ (հայ-ամերիկյան-իռլանդական համատեղ ծրագիր):

Պետական նպատակային ծրագրով իրականացվել են «Հայոց պատմություն» ռուսերեն երկհատորյակի և «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակի նախապատրաստման աշխատանքները: Հրատարակվել է «Հայոց պատմություն» քառահատորյակի 4-րդ հատորի առաջին գիրքը:
2010 թ. անցկացվել է բաժանմունքի 8 ընդհանուր ժողով, որոնցում լսվել են գիտական զեկուցումներ, քննարկվել գիտակազմակերպական բնույթի հարցեր: Մասնավորապես, քննարկվել են «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բաժանմունքի եզրակացության նախագիծը և «Երևանի Աբովյան և Տերյան փողոցներին հարակից զբոսայգում ակադեմիկոս Վ. Համբարձումյանի արձանի անմիջական հարևանությամբ սրճարաններ ու ռեստորան կառուցելու մասին» հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում