Կորեական թերակղզում խաղաղության համար ակցիայի միջազգային խմբի մասնակիցները կիրակի առավոտյան հատել են ապառազմականացված գոտին` Հյուսիսային Կորեայից միանգամից Հարավային Կորեա մուտք գործելով, գրում է RIA Novosti-ն:
«Կանայք` ապառազմական գոտուց անց» ավտոբուսով հատել են թերակղզին 2 մասի բաժանող գիծը:
Խմբում ներառվում են մոտ 3 տասնյակ ակտիվիստներ` աշխարհի 15 երկրներից: Նրանց ողջունել են մոտ 3000 հարավկորեացի կողմնակիցները:
Ըստ կազմակերպիչների` ակցիայի նպատակն է կորեական պատերազմի դադարեցումը, որը տեղի է ունեցել 1950-1953-ին և պաշտոնապես այդպես էլ չի ավարտվել: Ռազմական գործողություններն ավարտվել են միայն հաշտության պայմանագրի ստորագրմամբ:









































