Համացանցում լայն տարածում է ձեռք բերում մի տեսահոլովակ Ռուսաստանից խելացի կատվի մասին, որը սովորել է դռան զանգը տալ, որպեսզի տերը դուռը բացի: Այս մասին գրել է rosbalt.ru-ն:
Ելնելով հոլովակի նկարահանման ամսաթվից, որը կարելի է տեսնել հոլովակի ներքևի մասում, ձայնագրությունը արվել է 2013 թվականի ապրիլին, սակայն համացանցում այն հայտնվել է վերջերս:
Կատուն մոտենում է դռանը, մի քիչ սպասում, ապա մագլցում դռան կողափայտի վրա, և կառչելով դրանից, նա հասնում է մինչև զանգի կոճակը և քթով սեղմում այն:
Շուտով դուռը բացվում է և տղամարդը ներս է թողնում կատվին:









































