Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

ԵԽԽՎ-ում Էրդողանը վիրավորել է ֆրանսիացիներին

Euronews.net կայքի փոխանցմամբ, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի մասնակիցներն ապշել են Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթից: Նրանք փորձում են հասկանալ՝ արդյո՞ք Էրդողանը գիտակցաբար բանավիճային հարձակման է անցել, թե՞ պարզապես անզգույշ արտահայտություն է գործածել:

Իր ելույթում Էրդողանը կոշտ քննադատության է ենթարկել Ֆրանսիային կրոնական անհանդուժողականության համար, քանի որ այդ երկրում արգելք էր դրվել մուսուլմանական հանդերձանքի մի շարք տիպեր կրելու վրա:

Ֆրանսիական խորհրդարանականն իր հերթին նույն կրոնական անհանդուրժողականության համար պատասխան քննադատության էր ենթարկել Թուրքիային:

Սակայն Էրդողանը չէր համաձայնել դրա հետ` հակադարձելով. «Դուք խոսում եք մի բանի մասին, որից տեղյակ չեք: Մեզ մոտ` Թուրքիայում, անիմաստ (անտեղի) խոսող մարդուն անվանում են ֆրանսիացի»:

Այստեղ ամենաուշագրավն այն է, որ ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչներից Ժան Կլոդ Մինյոնը հայտարարել է, թե Էրդողանի հետ բանավեճի մեջ մտած ֆրանսուհին ունի թուրքական ծագում:

Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը նաև հանդիպում էր ունեցել ֆրանսաբնակ թուրքերի հետ և հանդիպման ժամանակ, խոսելով Լիբիայում տիրող իրավիճակից, առանց կոնկրետ անուններ նշելու, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին նմանեցրել էր ավազակի.

«Մեր գործելաոճը տարբերվում է նրանցից, ովքեր ավազակի նման ընկած են ավարի հետևից։ Նրանք, ովքեր, անձնական ամբիցիաներից ելնելով, փորձում են կարևոր դերակատարություն ունենալ Հյուսիսային Աֆրիկայում և, մասնավորապես, Լիբիայում, և որոնք մոտեցող ընտրությունների պատճառով ցանկանում են խաղալ տարածաշրջանի ճակատագրի հետ, պատասխան են տալու պատմության առջև: Լիբիան ոչ մի երկրի համար փորձադաշտ չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում