Wednesday, 01 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Ո՞րն է Արմավիրի մանկապարտեզներում համատարած թունավորման դեպքերի պատճառը

Արմավիրի մարզում երեխաների զանգվածային թունավորումը պարզելու նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կազմակերպել է շրջայց Արմավիր քաղաքի մյուս 10 նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ գնահատելու խոհանոցների սանիտարահիգիենիկ իրավիճակը, սննդամթերքի պահման պայմանները, պիտանիության ժամկետները և անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը: Ծառայության մասնագետների կողմից գրանցվել են սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ տրվել են հստակ հանձնարարականներ: Բացի այդ, պարզվել է, որ Արմավիր քաղաքի նախադպրոցական հաստատություններին սննդամթերք է մատակարարում միևնույն տնտեսվարող սուբյեկտը՝ Մ.Ա.Ս.Տ.Ա. ՍՊԸ-ն, որում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով արդեն իրականացվում է ստուգում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց. «Եթե մենք 2014 թվականին այդ ոլորտի լիարժեք ուսումնասիրություն արած չլինեինք, մեխանիզմներ չդնեինք, չառաջարկեինք, հիմա ձայն չէի հանի։ Նախքան Եղվարդի թունավորման դեպքը, Նորքի հավերի մատակարարման դեպքերը, որոնք, բարեբախտաբար, ոստիկանները ստացան ահազանգ, օպերատիվ մեկնեցին և կանխեցին։ Դա արդեն ահազանգ էր, վերջերս էլ քաղաքապետարանից պայմանագրերը գտանք, ուսումնասիրեցինք և հայտնաբերեցինք բազմաթիվ խնդիրներ՝ թե՛ տնտեսական գործող ռիսկեր, թե՛ անվտանգության հետ կապված ռիսկեր։ Ամբողջական մեխանիզմ ներդնելու առաջարկություն ներկայացրինք, որպեսզի կամայական տնտեսվարող, որը մասնակցում էր սննդի մատակարարման մրցույթներին, գրանցվեր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, և վերջինս գնար ստուգման։ Պետք է ունենայինք ամբողջական բազա՝ հասկանալու համար, թե որ մատակարարը որ մանկապարտեզին ինչ է մատակարարում, որպեսզի եթե մի տեղ վտանգ հայտնաբերեինք, իմանայինք, թե դա որտեղից է գալիս, և տվյալ մատակարարն էլ որտեղ է մատակարարում։ Գուցե այլ մանկապարտեզներում կամ այլ քաղաքներում էլ է մատակարարում։

Այսինքն՝ ցանց է պետք, բազա է պետք, սննդամթերքի անվտանգությունն առաջին հերթին պրոֆեսիոնալ մոտեցում է սիրում»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է կանխարգելել, ոչ թե թողնել երեխաները թունավորվեն, հետո անհանգստանալ։ Նրա խոսքով՝ ամեն տարի հունվարին, երբ մրցույթները լինում էին, արդեն փետրվարին այդ տնտեսվարողները պետք է ստուգված լինեին, առաջարկել են նաև, որ հասարակական սեկտորն իրավունք ունենա հանձնաժողովներ ձևավորել մանկապարտեզներում, ծնողների հետ կատարեն աշխատանք, սովորեցնեն, թե ինչ իրավունք ունեն մատակարարել, ինչը՝ ոչ, որովհետև եթե ծնողը գնում տեսնում է նորմալ երշիկ էր, նա պետք է իմանա, որ մանկապարտեզին երշիկ մատակարարել ընդհանրապես չի կարելի։ Ծնողը նաև պետք է իմանա, թե ինչ սնունդ պետք է մատակարարվի, ինչ չափորոշիչների հիման վրա, որ հանկարծ անհամապատասխանություն լինի, հասարակական սեկտորը տեղեկացնի պետական սեկտորին, դրանով նաև օպերատիվությունն էինք ապահովում։ Այլապես, ըստ նրա, եթե այս մոդելը չի գործում, ով ինչ ուզում է խոսի, ով ինչ ուզում է անի, այսպիսի դեպքեր գրանցվելու են։

Հարցին՝ այս պահի դրությամբ վերահսկող մեխանիզմ չկա՞, Բաբկեն Պիպոյանը նշեց, որ, իհարկե, չկա, որևէ մեկը որևէ մեխանիզմ չի ներդրել։ Եթե որևէ մեկն ասում է՝ մեխանիզմ է ներդրված, դա հեքիաթ է։ Նրա դիտարկմամբ՝ պետք են երեխաների անվտանգության մասին իրապես մտահոգվող մարդիկ, պետք է լուծել խնդիրը։

«Խնդիրը քննադատելը չէ կամ քննադատությունից պաշտպանվելը, իմ նպատակը մեխանիզմը ներդնելն է,իսկ պատկան մարմինները կարծես այդ մեխանիզմը ներդնելու նպատակը չունեն»,- հավելեց նա։

Իսկ թե ինչպես է արձագանքում իշխանությունն այս մեխանիզմին, Բաբկեն Պիպոյանը նշեց, որ որևէ պատասխան չկա։

«Մի քանի անգամ քննարկումների ենք մասնակցել Ֆինանսների նախարարությունում, որտեղ տպավորություն էր, թե մտահոգ մարդիկ կան. լավն էլ եմ ուզում տեսնել, քաղաքապետարանը, օրինակ, մեր առաջարկությունների ինչ-որ մաս վերցրել ու կիրառում էր, ասենք իր բոլոր մատակարարների մասին տեղեկատվությունը հավաքեց ու տրամադրեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը։ Այդպես պետք է անեն բոլորը, ոչ թե միայն Երևանը։ Հիմա արդեն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ինքը պետք է գնա ստուգումների։ Ինձ համար կարևոր չէ, թե քաղաքապետարանն ինչպես կգնահատի մեր առաջարկները, կարևորն այն է, որ մեր առաջարկները վերցրել կիրառում է։ Բայց խնդիրը միայն Երևանը չէ, մարզերն են։

Եթե մթերքն ի սկզբանե շատ վատը չէ, խոհանոցի մի փոքր սանիտարական վիճակ չունենալը կամ ինչ-որ նորմատիվների չբավարարելը բավարար չէ թունավորման համար։ Եթե այդպես լիներ, մենք բազմաթիվ տանտիրուհիների գիտենք, որոնց խոհանոցը, մեղմ ասած, չի փայլում, այդ մարդկանց մոտ թունավորումներ կլիներ, բայց չի լինում այդպես։ Որովհետև մթերքը նորմալ է։ Երբ առաջին անգամ թունավորման դեպքը եղավ, ասացին, դե բոլոր երկրներում էլ այդպիսի մի դեպք լինում է, բայց այդ երկրներում նման դեպքից հետո տասնյակ պաշտոնյաներ իրենց աթոռներից թռնում են, նրանց հետ մի համեմատվեք։

Ասացի՝ հիմա գոնե ներդրեք այդ մեխանիզմը, չի կարելի այսպես թողնել։ Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ ամենատարրական մարդկային մտահոգությունը մղվել է երկրորդ պլան։ Այսինքն՝ մարդիկ ավելի շատ մտածում են իրենց պետական ապարատը պաշտպանելու մասին, որ հանկարծ չպարզվի, որ իրենց թերացման հետևանքով է դեպքը տեղի ունեցել, քան մտահոգվում են այդ երեխաների անվտանգության համար։ Քանի դեռ պետական պաշտոնյան իր աթոռն ավելի շատ է սիրում, քան մտահոգվում է երեխայի համար, այս դեպքերը կկրկնվեն»,- ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում