Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի հեռանա ակումբից այնքան ժամանակ, մինչև ղեկավարությունը հայտնի այդ մասին: Պորտուգալացի մասնագետը չի պատրաստվում այլ ակումբ գլխավորել անգամ ամենաշահավետ առաջարկը ստանալու դեպքում:
«Երբ պարոն Աբրամովիչը որոշի, որ ես այնքան էլ արժանի չեմ գլխավորել «Չելսի»-ն, կհեռանամ: Բայց միշտ հնարավորություն կփնտրեմ աշխատել Անգլիայում:
Քանի դեռ Աբրամովիչը դեմ չէ, այլ ակումբ չեմ գլխավորի անգամ այն դեպքում, եթե ինձ ֆանտաստիկ նախագծեր և կրկնակի աշխատավարձ առաջարկեն: Իհարկե, կարող եմ աշխատել ցանկացած ակումբում, բայց սիրում եմ «Չելսի»-ն»,- BBC-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:








































