Հնդկաստանի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչներից մեկը վերադարձել է իշխանության գլուխ: Նախկին կինոաստղ Ջայալալիթաան երդում է տվել որպես հարավային Թամիլ Նադու նահանգի գլխավոր նախարար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերադարձը հնարավոր է դարձել, երբ նրա վրայից հանել են կոռուպցիայի մեղադրանքները:
Ավելի վաղ Ջայալալիթաան դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման և 16 մլն դոլար տուգանքի, բայց մայիսի սկզբին ավելի բարձր ատյանի դատարանը նրան արդարացրել է:











































