Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել մյունխենյան ակումբին հասցեագրված քննադատությունների վերաբերյալ:
«Գերմանիայում շատ են խոսում մեր մասին: Կարծում եմ` երկրի չեմպիոնները փոքր-ինչ ավելի շատ են արժանի հարգանքի: Հուսով եմ, որ մեր երկրպագուները բավարարվածության զգացումով կտոնեն չեմպիոնությունը:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչին, ապա ես չեմ ընդունի «Բարսելոնա»-ի հրավերն ու չեմ այցելի այն: Մնալու եմ այստեղ»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:








































