Դատավորը մեղավոր է ճանաչել բրիտանական Sun պարբերականի լրագրողին «Հիթրոու» օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակցին ավելի քան 30 հազար դոլար կաշառք տալու գործով։ Վերջինս թղթակցին հոդվածի համար անհրաժեշտ տեղեկություններ է տրամադրել: Այս մասին հաղորդում է SkyNews հեռուստաալիքը:
Լրագրողական հետաքննություններով զբաղվող թղթակից Էնթոնի Ֆրանսը 4 տարի շարունակ իրավապահին վճարել է մի քանի տասնյակ սյուժեների համար, որոնցից 38-ը հապարակվել է:
Ֆրանսը գրավի դիմաց ազատ է արձակվել: Գործով վերջնական դատավճիռը կհրապարակվի մայիսի 29-ին: Նա հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ կանխամտածված ոչինչ չի արել, պարզապես զրուցել է օդանավակայանի աշխատակցի հետ։
«Հիթրոու» օդանավակայանի աշխատակից Թիմոթի Էդվարդսը հիմնականում տրամադրել է սկանդալային տեղեկություններ ալկոհոլային թեստ անցած օդաչուների, օդանավակայանում կամ ինքնաթիռում մոդելների և նրանց ընկերների վեճերի մասին:








































