Ինդոնեզիայում մահացել է Սինգապուրի քաղաքացի. նա ժայռի զառիթափից ընկել է օվկիանոսը՝ փորձելով սելֆի անել: Այս մասին հաղորդում է Jakarta Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Նուսա-Լեմբոնգան կղզում՝ Բալիի հարավ-արևելքում: 21-ամյա Մոհամեդ Ասլամ բին Շահուլը փորձել է սելֆի անել կղզու զառիթափի վրա, որտեղ եկել էր ընկերների հետ հանգստանալու: Նրան հարվածել է ալիքը, և նա, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է օվկիանոսը:
«Նա չկարողացավ պահել իր մարմնի հավասարակշռությունը, երբ հարվածեց ալիքը: Նա սայթաքեց և ընկավ օվկիանոսը: Ենթադրաբար, լողալ չգիտեր»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Գեդե Արիանտան:









































