Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնև Բոնեկը կարծում է, որ Ռուսաստանը պետք է զրկվի ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունքից:
«Երբ 2010թ. ՖԻՖԱ-ն ընտրում էր աշխարհի առաջնություններն անցկացնող երկրներին, կային հիմքեր: Բայց տեսեք՝ ինչ է կատարվում հիմա: Պատերազմ է ընթանում Ուկրաինայի հետ: Սա նորմա՞լ է:
ՖԻՖԱ-ի՝ Ռուսաստանի հետ կնքած պայմանագրում պետք է լինի կետ, ըստ որի՝ գործկոմը կարող է Ռուսասատանին զրկել Մունդիալի իրավունքից պատերազմելու պարագայում:
Պետք է ձևացնել, որ ոչինչ տեղի չի՞ ունենում, գալ վիճակահանության, լսել երաժշտություն, հետևել ներկայացուցիչներին… ինձ համար այդպես հարմարավետ չէ:
Մյուս ֆեդերացիաների ներկայացուցիչները գիտեն դիրքորոշումս: Ես կարող եմ պաշտոնապես հարցնել՝ ՖԻՖԱ-ն անհարմար չի՞ զգում, որ աշխարհի 2018թ. առաջնությունն անցնացվելու է պատերազմող երկրում:
Ասում եմ այն, ինչ մտածում եմ: Պետք է Ռուսաստանին զրկել Մունդիալից, բայց ի՞նչ եք կարծում, այդպես կլինի՞»,- Բոնեկի խոսքերը մեջբերում է Sport.pl պարբերականը:









































