Մայիսի 23-ին՝ ժամը 17։00-ին Հրազդան մարզադաշտի մերձակա տարածքից կմեկնարկի իրազեկման ավտոերթ՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մայիսի 27-ին տեղի ունենալիք մեծ երթի մասին։
Ավտոերթը կանցկացվի հետևյալ երթուղով՝ Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան-Կոմիտաս-Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց-Գայի պողոտա-Հեռուստաաշտարակից դեպի Էրեբունի-Արցախի պողոտա-Վստրեչից դեպի Հայրենիք-Գարեգին Նժդեհի հրապարակ-Բագրատունյաց-Մալաթիա-Լենինգրադյան-Հալաբյան-Դավթաշեն։




































