ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին ՀՀ-ի մասնակցության մասին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման շուրջ խոսելով՝ ԱԺ ճեպազրույցների ընթացքում նկատեց, թե իրենք կարևորում են բալանսավորված արտաքին քաղաքականությունը:
«Լինելով ԵՏՄ անդամ՝ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մյուս հեղինակավոր երկրների ու մասնավորապես՝ ԵՄ-ի հետ բալանսավորված քաղաքականություն տարվի: Որոշակի աշխատանք իրականացվում է»,- ասաց նա՝ օրինակ բերելով դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ԵՄ-ի հետ փոխադարձ համագործակցության արդյունքները:











































