Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում` պարզելու համար, թե ում են նրանք նախընտրում տեսնել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուները ցանկանում են, որպեսզի թիմը գլխավորի Դորտմունդի «Բորուսիա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից: Նրա օգտին են քվեարկել հարցվողների 41%-ը:
Երկրորդը «Օլիմպիակոս»-ի նախկին գլխավոր մարզիչ Միգել Միչելն է, ում օգտին իրենց ձայները տվել են հարցվողների 14.7%-ը, երրորդը «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, ում օգտին քվեարկել են 10.8%-ը, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն արժանացել է ձայների 9%-ին, իսկ Զինեդին Զիդանը` 7.4%-ին:
«Ռեալ»-ի երկրպագուներն ընդհանրապես չեն ցանկանում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Անդրե Վիլաշ-Բոաշին, ով ներկայումս գլխավորում է «Զենիթ»-ը: Միաժամանակ նրանք վստահ են, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Կարլո Անչելոտին հեռացվելու է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:








































