Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի իշխանությունների ներկայացուցիչներին խորհուրդ է տվել իրեն հանգիստ թողնել և ուշադրություն դարձնել բնակչության խնդիրների վրա։ Այս մասին հայտնում է Gruziya Online-ը։
«Պարզվում է, որ Վրաստանի իշխանությունները մտածում են ոչ թե այն մասին, որ առանց այցագրի ռեժիմ ստանան, այլ այն մասին, որ Լատվիայի կառավարությունն իբր թե պետք է ձերբակալի ինձ»,- ասել է նա։
«Նման կառավարությունը, որն այդպիսի առաջնահերթություն ունի, չի կարող ոչ մի լուրջ բանի հասնել»,- հայտարարել է Սաակաշվիլին։




































