Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

ԵՄ-ի հետ հեռանկարային գործակցությունն արդեն Երևանից է կախված

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

-Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մենաշնորհ չունի ԱՊՀ-ում և ընդունում է ԱՊՀ երկրների բազմավեկտոր քաղաքականություն վարելու իրավունքը: Նա նաև նշել է, որ իրենք ըմբռնումով են մոտենում Եվրամիության, ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ նրանց կապերին: Միակ բանը, որ պնդում են, այդ կապերի թափանցիկությունն է: Նաև պատրաստակամություն է հայտնել ներդաշնակեցնելու այդ շահերը։ Սա արդյոք կարո՞ղ ենք համարել նահանջ Ռուսաստանի կողմից։

-Դա մարտավարական պարզագույն հնարք է նախևառաջ արևմտյան պատժամիջոցները մեղմելու և Ուկրաինայի արևելքում ձևավորված ահաբեկչական կառույցները լեգիտիմացնելու ու դրանց միջոցով երկարաժամկետ ազդեցություն ապահովելու համար: Բացի այդ, դա ԱլԳ երկրների ինքնիշխանությունը սահմանափակելու, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ նրանց հարաբերությունների զարգացումը ռուսական շահերով պայմանավորելու պահանջի փոքր-ինչ մեղմացված, քողարկված ձև է: «Շահերի ներդաշնակեցումը» ենթադրում է ձգձգվող անպտուղ բանակցություններ` ցանկացած առաջխաղացման դեմն առնելով, ինչպես եղավ ԵՄ-Ուկրաինա ազատ առևտրի պայմանագրի կիրառումը մեկ տարով հետաձգելու դեպքում. Ռուսաստանն արդեն իսկ առաջարկել է «բանակցել», որպեսզի դրա կիրառումը ևս մեկ տարով հետաձգվի:

«Թափանցիկություն» կոչվածն էլ այս համատեքստում նշանակում է, որ ԱլԳ երկրներն իրենց պետական գաղտնիքները պաշտպանելու լիազորություն չպիտի ունենան: Ինչ վերաբերում է Հայաստանին, թափանցիկության առումով կարելի է նաև վերհիշել՝ ինչպես էին ռուս պաշտոնյաները և ռուսական հատուկ ծառայությունների խոսափող լրատվամիջոցները (և նրանց ձայնակցող հայ քաղաքական գործիչները) 2013 թ. պահանջում բացահայտել Հայաստան-ԵՄ բանակցությունների գործընթացը և Ասոցացման պայմանագրի բովանդակությունը` ձևացնելով, որ այն իրենց հայտնի չէր:

Ռուսաստանին պարզապես ձևական առիթ էր հարկավոր ճնշում իրականացնելու համար, մինչդեռ հայաստանյան կառավարման համակարգն իր էությամբ այնպիսին է, որ ցանկացած պետական, ռազմական, քաղաքական կամ տնտեսական գաղտնիք դադարում է այդպիսին լինելուց` ռուսներին հայտնի դառնալով, և կարող է օգտագործվել Ռուսաստանի շահերի առաջխաղացման համար: Այդպես էր օրինակ, երբ ռուսներն Ի. Ալիևին ծանոթացրել էին հայ-թուրքական բանակցությունների բովանդակությանը և հորդորել նրան խափանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայում առկա լծակների օգտագործման միջոցով:

-Ի՞նչ կարող է ստանալ Հայաստանն այս գագաթնաժողովից։

-«Եվրանեսթի» նստաշրջանի ընթացքում հիշատակված օգնության փաթեթը` որպես անմիջական արդյունք: Առավել կարևոր է սակայն ոչ թե դա, այլ ԵՄ-ի հետ հեռանկարային համագործակցությունը, որը քաղաքական կամք է պահանջում, որի բացակայությունը Հայաստանի քաղաքական վերնախավի դեպքում գաղտնիք չէ: Ռուսաստանի շահերով առաջնորդվելուց բացի, կա վերջապես նաև եվրոպացի առաջատար փորձագետների կողմից նշված խնդիրը. մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կառավարման ոլորտի բարեփոխման ոլորտներում ԵՄ-ի պահանջների կատարումն իշխանության շահերից չի բխում: Սրան պետք է ավելացնել նաև օլիգարխիկ տնտեսության գործոնը, որի համար բարեփոխումները մահացու կլինեն:

ԵՄ-ն Վրաստանին և Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ էր խոստանում։ Չի՞ ստացվում արդյոք, որ նույնիսկ ԵՄ-ի հետ ասոցացվածները առարկայական ոչինչ չեն ստացել, այս դեպքում ի՞նչ պետք է ակնկալենք։

-Առանց վիզայի ազատ տեղաշարժը միակ առավելությունը չէր, որ նրանք կարող էին ստանալ, և օգուտները դրանով չեն սահմանափակվում: Այլ խնդիր է, որ վիզայի պահանջի վերացումն ակնառու ձեռքբերում կլիներ, մինչդեռ արտադրական, տնտեսական, ենթակառուցվածքային և այլ ոլորտների եվրոպական ստանդարտներին անցումը երկարատև մանրակրկիտ աշխատանք է պահանջում և որպես կարճ ժամանակահատվածում ունեցած անմիջական ձեռքբերում չի երևում:

Մեր ակնկալիքները պիտի կախված լինեն բացառապես բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունից. չեն լինի բարեփոխումներ` չի լինի առաջընթաց:

-Որքանո՞վ է տեղին Ռիգայի գագաթնաժողովից որևէ բան սպասելը, երբ ԵՄ-ի համար ԱլԳ-ն այլևս առաջնահերթություն չէ։ Միամտություն չէ՞ մեծ բեկում սպասել այս գագաթնաժողովից։

-Ինչպես արդեն նշեցի, օգնության առաջարկված փաթեթն է առայժմ առավելագույնը` կարճաժամկետ առումով: Հեռանկարային համագործակցությունն արդեն Հայաստանից է կախված. եթե կոռումպացված, սեփական մորթապաշտական շահերով առաջնորդվող և հանուն այդ շահերի նաև ռուսական շահը սպասարկող քաղաքական վերնախավը շարունակելու է իր գործունեությունը` հասարակական ճնշումից զերծ մնալով, բնականաբար, հետագա բոլոր գագաթնաժողովներից ևս պետք չէ սպասումներ ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում