Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը հայտարարում է, որ աշխարհում հարուստների և աղքատների միջև ճեղքվածքը շարունակում է մեծանալ: Այս մասին գրում է BBC-ն:
Կազմակերպության մեջ մտնող 34 երկրներում ամենահարուստ բնակիչների 10 տոկոսը մոտ 10 անգամ ավելի է վաստակում, քան աղքատների 10 տոկոսը:
Վիճակագրական տվյալների մեծ մասը վկայում է այն մասին, որ այն սկսել էր կրճատվել ֆինանսական ճգնաժամի ժամանակ, իսկ այժմ նորից ընդլայնվում է:
Կազմակերպությունը զգուշացնում է, որ նման անհավասարությունը կարող է տնտեսական աճի խոչընդոտ դառնալ:
Դա մասնակիորեն պայմանավորված է բնակչության առավել շատ և քիչ ապահովված խավերի միջև կրթական մակարդակի տարբերությամբ, ինչը հանգեցնում է աշխատուժի առավել ցածր որակի և արդյունավետության:
Նշվում է, որ աճող անհավասարության գործոններից մեկն էլ «ոչ ստանդարտ» աշխատանքի աճն է, որը ներառում է ժամանակավոր պայմանագրերը:











































