ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը ծրագրել էր հետևել «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենին դեղորայքի մեջ թաքցված չիպերի օգնությամբ։ Այս մասին հայտնում է The Intercept պորտալը՝ հղում անելով փաստաթղթերին, որոնք տրամադրել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։
Նշվում է, որ այդ կերպ հետախույզները փորձել են հաղթահարել «առանց էլեկտրոնիկայի գոտին», որով իրեն շրջապատել էր ահաբեկիչը։ Գաղտնի ծրագրի ներկայացման ժամանակ խոսվել է բեն Լադենի մոտ առկա առողջական բազմաթիվ խնդիրների մասին։
Հայտնի չէ, սակայն, ԱԱԳ-ն անցե՞լ է այդ ծրագրի իրագործման։
Այդ շղթայի հնարավոր օղակներց մեկը համարվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հոսպիտալները։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել փաստաթղթերը, սակայն հայտարարել է, որ «Կարմիր խաչը կտրականապես դեմ է բուժօգնությունն այլ նպատակներով կիրառելուն»։








































