Սիրիայի իշխանությունները լիովին կորցրել են վերահսկողությունն Իրաքի հետ սահմանի նկատմամբ՝ այն բանից հետո, երբ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները զավթել են Հոմս նահանգում Էլ-Տանֆ հսկիչ անցակետը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դա վերջին սահմանային անցակետն էր, որը վերահսկվում էր սիրիական ուժերի կողմից։
Մոնիտորինգային խումբը նշում է, որ Սիրիայի տարածքի կեսը և Իրաքի տարածքի գրեթե կեսն այժմ գտնվում են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ։









































